Աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբները. Ռեալը նահանջել է 2-րդ հորիզոնական

22:54 • 13.07.16

«Ֆորբս» ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբների ցուցակը: Ըստ պարբերականի տվյալների՝ Մադրդի «Ռեալը» կորցրել է առաջատարի դիրքը և այժմ 3,65 միլիարդ դոլար արժողությամբ 2-րդ հորիզոնականում է: Իսպանացիները ցուցակը գլխավորում էին վերջին 3 տարիների ընթացքում:

 

Առաջին տեղ է բարձրացել ամերիկյան ֆուտբոլի Ազգային լիգան (NFL) ներկայացնող «Դալաս Կովբոյսը»: Տեխասյան ակումբը գնահատվում է 4 միլիարդ դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան» (3,55 միլիարդ):

 

Աշխարհի ամենաթանկ ակումբների տասնյակը հետևյալ տեսքն ունի.

 

1. «Դալաս Կովբոյս» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) – 4 միլիարդ դոլար

 

2. «Ռեալ» (Իսպանիա, ֆուտբոլ) – 3,65

 

3. «Բարսելոնա» (Իսպանիա, ֆուտբոլ) – 3,55

 

4. «Նյու Յորք Յանկիս» (ԱՄՆ, բեյսբոլ) – 3,4

 

5. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա, ֆուտբոլ) – 3,32

 

6. «Նյու Ինգլենդ Պետրիոտս» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) – 3,2

 

7. «Նյու Յորք Նիքս» (ԱՄՆ, բասկետբոլ) – 3,0

 

8. «Վաշինգտոն Ռեդկինս» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) – 2,85

 

9. «Նյու Յորք Ջեյնթս» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) – 2,8

 

10. «Լոս Անջելես Լեյքերս» (ԱՄՆ, բասկետբոլ) – 2,7

Աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբները. Ռեալը նահանջել է 2-րդ հորիզոնական