Ճապոնիայի կայսերական պալատը հերքել է կայսեր գահից հրաժարվելու մասին լուրերը
Ճապոնիայի կայսեր Ակիհիտոյի` գահից հրաժարվելու մտադրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է կայսերական պալատի գործակալության ղեկավարի տեղակալ Սինյիտիրո Յամամոտոն:
«Մենք տեղեկացված ենք, որ կան նման հաղորդագրություններ, սակայն դրանք բոլորովին չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Յամամոտոն:
Ավելի վաղ բազմաթիվ ԶԼՄ-ներ Ճապոնիայում, հղում անելով կառավարության աղբյուրներին, հայտնել էին, որ 82-ամյա կայսրը մտադրություն է հայտնել հրաժարվել գահից, որը պետք է ժառանգի 56-ամյա արքայազն Նարուխիտոն:










