Ինչպես հին ամսագրերից ու թերթերից զամբյուղ պատրաստել (լուսանկարներ)

15:33 • 13.07.16

Հետաքրիր և տարողունակ զամբյուղներ ունենալու համար պարտադիր չէ դրանց համար վճարել. բավական է հին ամսագրեր ու թերթեր հավաքել և երևակայությանն ազատություն տալ։

 

Ստորև ներկայացնում ենք AdMe.ru կայքում հրապարակված հոդվածը, որի օգնությամբ կսովորենք թղթե զամբյուղներ պատրաստել։

 

Մեզ անհրաժեշտ կլինեն.

  • չինական ձողիկ (փայտիկ),
  • ամսագրեր և թերթեր,
  • սոսինձ և վրձին,
  • ամրակապեր,
  • երկու կտոր ստվարաթուղթ և ստվարաթղթե տուփ,
  • ցանկացած ծանր առարկա,
  • ակրիլային ներկեր։

 

Վերցնում ենք ամսագրերն ու թերթերը և զգուշորեն պոկում էջերը։ Ցանկալի է, որ դրանք նույն չափի լինեն։

 

 

Չինական կամ որևէ այլ ձողիկով անկյունագծով պտտեցնում ենք էջերը՝ թուղթն առատորեն պատելով սոսնձով։

 

 

Պատրաստ խողովակներն ամրակապերով ամրացնում ենք և թողնում ենք, որ չորանան։ Չորանալուց հետո թեթևակի ուղղում ենք դրանք, որպեսզի տափակ դառնան։

 

 

Հատակն ապագա զամբյուղի հիմքն է, և այն պետք է հուսալի լինի։ Վերցնում ենք երկու կտոր ստվարաթուղթ։ Մեկի վրա գծեր ենք անցկացնում, իսկ կողքերում և անկյուններում համաչափորեն տեղադրում ենք թղթե խողովակները։ Դրանից հետո վերևից սոսնձում ենք ստվարաթղթի երկրորդ ուղղանկյունը։ Խողովակներով հատակը սեղմում ենք ծանր առարկայով և թողնում ենք, որ չորանա։

 

 

Անցնում ենք հյուսելուն։  Զամբյուղի հատակը տեղադրում ենք արկղի վրա և թղթե խողովակներն ամրակապերով ամրացնում։ Սա կապահովի նախշի կոկիկությունը։

 

 

Վերցնում ենք մեկ խողովակ և այն հերթով անցկացնում ուղղահայաց ձողիկների արանքով։ Սոսնձի օգնությամբ հորիզոնական խողովակներն իրար ենք միացնում։

 

 

 

Այն պահին, երբ ապագա զամբյուղի բարձրությունը բավարարի մեզ, ուղղահայաց խողովակների ծայրերը զգուշորեն ծալում ու հանգույցների մեջ ենք տեղադրում, իսկ հորիզոնական խողովակների ծայրերը դեպի ներս ենք ծալում։

 

 

Զամբյուղը գեղեցկացնելու համար կարող ենք ակրիլային ներկերի և վրձնի օգնությամբ նկարազարդել այն կամ պարզապես ամբողջը սպիտակ գույնով ներկել։

 

 

Այսպիսի զամբյուղը կարող ենք օգտագործել սրբիչների, անձեռոցիկների և թղթի գլանակների համար։

Ինչպես հին ամսագրերից ու թերթերից զամբյուղ պատրաստել (լուսանկարներ)