Նոր Զելանդիայում հանցագործը ցանկացել է կողոպտել սրճարանը, սակայն նրան արհամարհել են (տեսանյութ)

22:52 • 13.07.16

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել նորզելանդական Կրայսթչերչ քաղաքում: Զինված հանցագործը փորձել է կողոպտել տեղի սրճարաններից մեկը, սակայն հաստատության տերն այնքան հոգնած է եղել, որ պարզապես արհամարհել է հանցագործին: Հիասթափված հանցագործը ստիպված է եղել հեռանալ, գրում է Вести-ն:


Կադրերում երևում է` ինչպես է սրճարանի սեփականատեր Սաիդ Ահմեդը, ով 20 տարի առաջ է տեղափոխվել Նոր Զելանդիա Եգիպտոսից, սպասարկում վերջին հաճախորդին: Այդ պահին մոտենում է զինված հանցագործը դիմակով և ինչ-որ բան բղավում վաճառողին: Վերջինս անտեսում է նրան և ուղղակի հեռանում: Ահմեդի հաճախորդը նույնպես ուշադրություն չի դարձնում հանցագործի վրա: