ԱՄՆ-ում գնդակահարել են սևամորթ տղամարդկանց, ովքեր մեքենայում նստած ռեփ են կարդացել և ուղիղ կապով հեռարձակել (տեսանյութ, լուսանկարներ)

23:09 • 13.07.16

Ամերիկյան Վիջինիա նահանգում 3 տղամարդկանց գնդակահարել են այն պահին, երբ նրանք ռեփ են կարդացել և իրենց ելույթը հեռարձակել Facebook Live ծառայության օգնությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Նորֆոլկ քաղաքում: Արդյունքում 2 սևամորթ ռեփերները լուրջ վնասվածքներ են ստացել, նրանց ընկերը շատ չի տուժել, նրա վնասվածքները կյանքին չեն սպառնում, գրում է Вести-ն:

Տեսանյութը սոցկայքում հրապարակել է Թի Ջեյ Ուիլյամս անունով օգտատերը: Տեսանյութը սկսվում է նրանով, որ 3 տղամարդիկ նստած են մեքենայում, երաժշտություն են լսում և ծխում: Նրանցից մեկը նայում է տեսախցիկին և սկսում ռեփ երգել: Հինգերորդ րոպեից հետո կադրում հնչում են կրակոցներ: Տղամարդը գցում է տեսախցիկը, սակայն այն շարունակում է նկարել:

20 վայրկյանում հնչում է մոտ 30 կրակոց: Կադրում լսվում են բղավոցներ:

Տուժածներից մեկին հաջողվել է զանգահարել փրկության ծառայություն: Նա խնդրել է բժիշկներ ուղարկել` բացատրելով, որ իրեն և իր 2 ընկերներին կրակել են:

Այդ զանգից 8 րոպե անց տեղի ոստիկանության Twitter-ում հայտնվել է հաղորդագրություն հրաձգության մասին: Տղամարդկանցից 2-ի ինքնությունը դեռ պարզված չէ: Հայտնի է միայն, որ նրանք եղել են 27-29 տարեկան:

 

 Three men were shot by a gunman who approached them while they were smoking and listening to music inside a car in Virginia – and live streaming on Facebook

The men, aged 27 and 29, were taken to Sentara Norfolk General Hospital in Norfolk, Virginia, suffering from gunshot wounds, police said

TJ Williams (pictured) had been live streaming on Facebook as the trio listened to music in the car