Յակուտիայում ձնեմարդեր են պատրաստում հուլիսի կեսին (լուսանկարներ)
Յակուտիայում մոտակա օրերին անոմալ ցրտեր են սպասվում, հինգշաբթի գիշերը օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -2 աստիճան, որոշ շրջաններում արդեն ձյուն է տեղացել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մոտակա օրերս, մասնավորապես, հուլիսի 14-ին, Յակուտիայի 15 շրջաններում կլինեն ցրտահարություններ մինչև -2 աստիճան, հուլիսի 13-ին ցրտահարություններ են գարանցվել 6 շրջաններում, որոշ վայրերում ձյուն է տեղացել»,- հայտնել են շրջակա միջավայրի մոնիտորինգի և հիդրոօդերևութաբանական վարչությունում:
Կոբյայսկու շրջանի ղեկավար Իգնատ Սպիրիդոնովի խոսքով, մինչ գյուղատնտեսական աշխատանքների սկսելը եղանակը կկարգավորվի:
«Որոշ բնակավայրերում, որտեղ ձյուն է եկել, բնակիչները ձնեմարդեր են պատրաստում և դա` հուլիսի կեսերին»,- ասել է նա:













