Երգիչ Զեյն Մալիքն այլմոլորակայիններին է մեղադրել One Direction-ից հեռանալու համար

11:33 • 13.07.16

Բրիտանացի հայտնի փոփ երգիչ Զեյն Մալիքն անսպասելի բացատրություն է տվել երկրպագուների միլիոնավոր բանակ ունեցող One Direction խմբի կազմը լքելու իր որոշման առնչությամբ:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը,  23-ամյա երգիչը պատմել է, որ նման քայլի է դիմել այլմոլորակայինների դրդմամբ:

 

«Երազումս ինձ հետ խոսեց մի այլմոլորակային, և դրանից հետո ես հասկացա, որ ուզում եմ լքել խումբը»,-Glamour ամսագրի հետ զրույցում ասել է Մալիքը`շարունակելով, որ վերերկրային արարածն իրեն կարգադրել է դուրս գալ խմբից:

 

Աղբյուրը նկատում է, որ One Direction-ը լքելուց հետո երիտասարդը բավական հաջող սոլո կարիերա է սկսել ու թողարկել է իր առաջին ձայնասկավառակը:

Malik was with the band for five years. 

 

Երգիչ Զեյն Մալիքն այլմոլորակայիններին է մեղադրել One Direction-ից հեռանալու համար