ԱՄՆ Արիզոնա նահանգի ոստիկանությունը սերիական մարդասպանի է փնտրում

09:01 • 14.07.16

Ամերիկյան Արիզոնա նահանգի ոստիկանությունը կարծում է, որ զենքի կիրառմամբ հարձակումների շարքը, որոնք 7 մարդու կյանք են խլել, կարող է նույն մարդն իրականացրած լինել, փոխանցում է BBC-ն:

 

Առաջին միջադեպերը եղել են մարտին, երբ 2 տղամարդ ստացել են հրազենային վնասվածք զբոսանքի ժամանակ, նրանք ողջ են մնացել:

 

Ամենավերջին հարձակումը տեղի է ունեցել հունիսի 12-ին, 3 կին է գնդակահարվել փողոցում` Ֆենիքս քաղաքի արևմուտքում:

 

Ոստիկանության տվյալների համաձայն՝ հարձակումները տեղի են ունենում հիմնականում ոչ հարուստ Մերիվեյլ թաղամասում՝ գիշերը: Ենթադրվում է, որ մարդասպանը զոհերին պատահականորեն է ընտրել:

 

Հարձակումներից մեկի ականատեսն օգնել է կազմել կասկածյալի ֆոտոռոբոտը: