Չառլի Շինը մտադիր է իր հիվանդությանը նվիրված իրապատում շոու նկարահանել

13:47 • 14.07.16

Դերասան Չառլի Շինն իր «ՄԻԱՎ-վարակակիր կյանքի» մասին իրապատում շոու նկարահանելու շուրջ բանակցություններ է վարում պրոդյուսերների հետ, հաղորդում է The Daily Mail-ը՝ հղում անելով նրա շրջապատից աղբյուրին։

 

50-ամյա Շինը փորձում է ցույց տալ, թե ինչպես է ՄԻԱՎ-դրական կարգավիճակն ազդում նրա ամենօրյա կյանքի վրա։

 

«Նա իրոք պատրաստ է բացվել և տեսախցիկներին իր աշխարհ ներս թողնել»,- մանրամասնել է աղբյուրը։

 

Նշվում է, որ դերասանն իր հիվանդության մասին հայտնել է 2015 թվականի նոյեմբերին։ Նրա խոսքով՝ վիրուսի առկայությունն իր մոտ հայտնաբերվել է 2011 թվականին։

 

Վերջին շրջանում Շինը ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ դադարել է հեռուստասերիալներում նկարահանվել։

 

Չառլի Շինը մտադիր է իր հիվանդությանը նվիրված իրապատում շոու նկարահանել