Իտալացիները ռեկորդային քանակությամբ արյուն են հանձնել երկաթուղային վթարից տուժածների համար

08:49 • 14.07.16

Իտալացիներն արձագանքել են բժիշկների կոչերին և ռեկորդային քանակությամբ դոնորական արյուն հանձնել 2 օր առաջ տեղի ունեցած երկաթուղային աղետից տուժածների համար: Բժիշկները հայտնել են, որ 2 օրում նրանց հաջողվել է հավաքել 2724 պարկ արյուն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նրանց տվյալների համաձայն՝ դա նշանակում է մոտ 1.400 պարկ օրական, ինչը 3 անգամ շատ է, քան սովորաբար լինում է նման ժամանակահատվածում: Մինչդեռ հանձնված արյան լիտրերի քանակն իտալական բուժհաստատությունները չեն ներկայացնում: Նախնական հաշվարկներով՝ այն կարող է կազմել 6.800-12.200 լիտր:

 

Երկու ուղևորատար գնացքների բախումից հետո բժիշկները դիմել են արյուն հանձնելու կոչով, որն անհրաժեշտ է եղել վիրավորներին: Տեղի արյան հանձնման կետերում հերթեր են գոյացել: Շատ շուտով բացը լրացվել է, սակայն մարդիկ շարունակել են գալ:

 

Ընդհանուր, վթարի հետևանքով մահացել է 23 մարդ, բոլորը իտալացիներ, այդ թվում` 2 գնացքների մեքենավարները: 24 տուժած շարունակում է մնալ հիվանդանոցներում: