Ղրղզստանի նախագահը Մերկելին հայտնել է ԵՄ-ի հետ մերձենալու ցանկության մասին

13:01 • 14.07.16

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հուսով է՝ երկիրը կմերձենա Եվրամիության հետ, հայտնում է gazeta.ru-ն:

 

«ԵՄ-ի հետ Ղրղզստանի համագործակցության ակտիվացումն անհրաժեշտ է: Ես հուսով եմ, որ Ղրղզստանի հետ կկնքվի համաձայնագիր՝ նման այն համաձայնագրին, որ ԵՄ-ն կնքել է Ղազախստանի հետ»,- ասել է նա:

 

Մերկելը նշել է, որ կաջակցի այդ գործընթացին:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստան: