ՌԴ-ն նոր բալիստիկ հրթիռ կստեղծի

10:21 • 14.07.16

Ակադեմիկոս Մակեևի անվան հրթիռային պետական կենտրոնը նոր պետպայմանագրի շրջանակում կստեղծի բալիստիկ հրթիռ, որը, ըստ ամենայնի, նախատեսված է լինելու ատոմային սուզանավերի համար:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, նորույթը կարող է օգտագործվել 5-րդ սերնդի «Հասկի» տեսակի սուզանավերի համար:

 

Կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դեգտյարը մանրամասնել է, որ ներկայում հաստատության մասնագետները Պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում են մի քանի ցամաքային ու ծովային բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքներ:

 

Նշվում է, որ նոր ծովային բալիստիկ հրթիռը կարող է փոխարինելու գալ «Բուլավա» տեսակի հրթիռներին: