Պահանջում ենք՝ Կառավարությունը քննարկի նախկին օդաչուների փոխհատուցման հարցը (տեսանյութ)

14:27 • 14.07.16

Հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող նախկին օդաչուները պահանջում են մասնագիտական գործունեության ընթացքում առողջությանը հասցված վնասի փոխհատուցում, որը չեն ստանում արդեն 10 տարի։ Այս մասին այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ Tert.am-ին փոխանցեց Վանիկ Մայիլյանը։

«Մենք պահանջում ենք, որ Կառավարությունը քննարկի նախկին օդաչուների փոխհատուցման հարցն ու դրական պատասխան տա մեր խնդրին»,- նշեց Մայիլյանը։

Նրա խոսքով՝ նախկին 120 օդաչուներից հիմա մնացել են 55-ը. «Մարդիկ մահացել են, հիվանդ են, չեն կարողանում դեղ գնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։