ԱՄՆ-ն Աֆղանստանում ոչնչացրել է 134 երեխաների մահվան համար մեղավոր թալիբ առաջնորդին
Պենտագոնի մամուլի քարտուղար Պիտեր Կուկը հայտարարել է, որ Աֆղանստանի արևելյան Նանգարհար գավառում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկը՝ Ումար Խալիֆը և ևս չորս գրոհայիններ, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ռազմական գերատեսչության տվյալների՝ Խալիֆը ղեկավարել է Պակիստանում թալիբների ահաբեկչական գործողությունները:
Մասնավորապես, նա է պատասխանատվություն կրում այս տարվա հունվարին Պակիստանի համալսարանի վրա հարձակման և 22 ուսանողների սպանության համար, ինչես նաև 2014թ-ին ռազմական դպրոցի վրա հարձակման համար, որի հետևանքով ավելի քան 150 աշակերտներ էին սպանվել:










