Ավստրալիայի հարավում գնացքը բախվել է բեռնատարին. տուժել է 19 մարդ
Ավստրալական Կոպակ քաղաքի մոտակայքում ուղևորատար գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 19 մարդ: Ինչպես հինգշաբթի հաղորդել է ABC հեռուստաալիքը՝ բեռնատարի վարորդը և գնացքի 18 ուղևորներ տարվել են մոտակա հիվանդանոց:
Բժիշկները բեռնատարի վարորդի վիճակը գնահատում են ծանր, ուղևորների կյանքին ոչինչ չի սպառնում:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում և դեռ չի հաղորդում պատճառները:










