Թրամփը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար և կարող է պառակտել երկիրը. Քլինթոն
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը համարում է, որ նրա հակառակորդ միլիարդատեր Դոնալդ Թրամփը վտանգ է ներկայացնում երկրի համար: Նման ելույթով է հանդես եկել նախկին պետքարտուղարը Սպրինգֆիլդում տեղի ունեցած հավաքի ժամանակ:
«Այս ժամանակներում մեզ այնպիսի նախագահ է հարկավոր, որը կարող է միավորել մեզ, այլ ոչ թե պառակտել: Հենց այդ պատճառով էլ ես համարում եմ, որ Թրամփն այդքան վտանգավոր է մեզ համար»,- ասել է նա:
Քլինթոնը պարզաբանել է, որ գործարարի ծրագրերը այնքան են նպաստում պառակտմանը, ինչպես որևէ այլ բան:
«Այն կառուցված է անվստահության հրահրման և ամերիկացիների միջև թշնամանքի առաջացման վրա»,- ընդգծել է նա:
Առաջին տիկինը հիշել է, թե ինչպես է Թրամփն արտահայտվել մուսուլմանների, փոքրամասնությունների և կանանց մասին:










