Ասում են՝ էս ա, ձեռք չի տալիս, գնա. հնամաշ իրեր վաճառողները դժգոհ են «Հրազդանի» պայմաններից (տեսանյութ)
«Վերնիսաժից» «Հրազդան» տոնավաճառի հարակից տարածք տեղափոխված հնամաշ իրեր ու հագուստ վաճառողներից շատերը դժգոհ են նոր տեղից ու պայմաններից, հրաժարվում են գումար վճարել։ Այս մասին այսօր Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ ասաց վաճառողներից մեկը՝ Գայանե Գրիգորյանը։
«Մեզ էնտեղ ձեռնտու չի, նենց էլ քամի ա։ Արև ա, նստում ես տակից փչում ա։ Մրսում ենք։ Արևի տակ էլ կանգնելիս ծախու կոշիկների մեծ մասի «կլեն» պոկվում ա։ Մեզ թող մի ամայի տեղ տան, մենք գնանք, մաքրենք, նստենք։ Գնորդը կգա»,- նշեց տիկին Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ «Վերնիսաժից» տեղափոխվածները մոտ 100 հոգի հազիվ լինեն, եկել են նոր մարդիկ, իսկ իրենց առաջնահերթ նորմալ տեղերով չեն ապահովվել։
«Ասում են՝ էս ա, ձեռք չի տալիս, գնա»,- վրդովված նշեց վաճառող Գայանեն՝ հավելելով, եթե «Հրազդան» տոնավաճառի տնօրինությունն իրենց պայմաններին չհամաձայնի, ապա իրենք կհեռանան։
Հարկային դաշտում աշխատելու հնարավորություն չունեն, ծախածները «քրջ» է, հատուկենտ նոր իրեր։ Վաճառողների շարքում շատ են նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ խուլուհամրեր։
Մանրամասները՝ տեսանյութում։










