«Բարի լույս» ֆիլմում 90-ականների ծանր օրերի բարի հիշողություններն են. ռեժիսոր (տեսանյութ)
Չի կարելի մոռանալ անցյալը, պետք է հիշել, փորձել 90-ականների այդ ծանր օրերից վերցնել լավը։ Այս մասին այսօր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Բարի լույս» ֆիլմի գաղափարի մասին ասաց ֆիլմի ռեժիսոր Աննա Արևշատյանը։
«Մարդիկ հոգնել են 90-ականների ծանր հիշողություններից, բայց ես կարծում եմ, որ կարելի է դրան այլ հայացքով նայել, գտնել լավը և դրանով վերհիշել այդ ծանր օրերը»,- նշեց «Բարի լույս» -ի ռեժիսորը։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում։ Օպերատորն ազգությամբ լեհ Պավել Դիլլուսն է։
Հիշեցնենք, որ «Բարի լույս» ֆիլմը ներկայացված է այս տարվա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում:
Մանրամասները՝ տեսանյութում։










