Արգենտինայում Դիեգո Մարադոնայի մասին սերիալ կնկարահանվի

08:56 • 15.07.16

Արգենտինական հեռուստաընկերություններից մեկը սերիալ կնկարահանի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մասին, փոխանցում է segodnya.ua-ն:

 

Մարադոնան 1986թ. աշխարհի չեմպիոն է հռչակվել, ակումբային կարիերայի մեծ մասը նա անցկացրել է «Նապոլի»-ում, որի հետ հաղթել է Իտալիայի առաջնությունում, Իտալիայի Գավաթը և Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի Գավաթը:

 

«Իմ կյանքի յուրաքանչյուր օրը կարելի է նկարագրել 100 սերիաներում: Իրադարձություններն իմ կյանքում գերազանցում են ցանկացած հորինվածք: Ես շատ ուրախ եմ Telefe ընկերության գաղափարի առնչությամբ, որը կնկարահանի սերիալը»,- ասել է Մարադոնան:

 

Արգենտինայում Դիեգո Մարադոնայի մասին սերիալ կնկարահանվի