Դևիդ Բոուիի արվեստի մասնավոր հավաքածուն կարող է աճուրդում 13 մլն դոլարի հասույթ ապահովել (լուսանկարներ)

10:13 • 16.07.16

2016թ. սկզբին կյանքից հեռացած հայտնի ռոք աստղ Դևիդ Բոուիին պատկանած արվեստի մասնավոր հավաքածուն հեղինակավոր Sotheby’s աճուրդի տան կողմից հանվելու է վաճառքի:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, նախքան այդ, արվեստի ինքնատիպ ու արժեքավոր գործերը, որոնք Բոուին հավաքել է տարիներ շարունակ, ցուցադրության կհանվեն Լոնդոնում:

 

Ընդհանուր առմամբ, հավաքածուում ներառված է 100-ից ավելի արվեստի գործ, որոնք, ըստ Sotheby’s-ի փորձագետների, կարող են ապահովել մոտ 13 մլն դոլարի հասույթ:

 

Աստղի ընտանիքի անդամները նշել են, որ հավաքածուն վաճառելու որոշում են կայացրել, քանի որ այն պահելու համար բավարար տարածք չկա:

 

Հայտնի է, որ աճուրդը կայանալու է նոյեմբերին:

 

 

 

Դևիդ Բոուիի արվեստի մասնավոր հավաքածուն կարող է աճուրդում 13 մլն դոլարի հասույթ ապահովել (լուսանկարներ)