Կիրակի երեկոյան Ազատության հրապարակում կցուցադրվեն «Ոսկե Ծիրանի» լավագույն ֆիլմերը

18:48 • 16.07.16

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 17-ին` ժամը 20:00-23։00-ը մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա  «Երևանյան կինոերեկո» միջոցառումը.  տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տարածքում կայանած հատուկ մեքենայի վրա տեղադրված էկրանին կցուցադրվեն «Ոսկե Ծիրան» երևանյան 13-րդ միջազգային կինոփառատոնի ընտրված լավագույն ֆիլմերը: Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու և վայելելու երևանյան կինոերեկոն:


  

 

Կիրակի երեկոյան Ազատության հրապարակում կցուցադրվեն «Ոսկե Ծիրանի» լավագույն ֆիլմերը