Չինացի արվեստագետը հինավուրց հովիտը գեղարվեստական հրաշքի է վերափոխել (լուսանկարներ)

23:58 • 18.07.16

Չինացի արվեստագետ Սոնգ Պեյլունը հայտնի է որպես «Յելանգ հովտի հայր», քանի որ նա վերջին 20 տարիների ընթացքում Չինաստանի արևմտյան Գուչժոու նահանգի անտառապատ հողերը գեղարվեստական արժողությամբ գյուղի է վերափոխել՝ այդպիսով ժամանակին տարածքում ապրող հինավուրց քաղաքակրթությանը հարգանքի տուրք մատուցելով։ 

Ինչպես հաղորդում է odditycentral.com կայքը, Յելանգը հինավուրց քաղաքական միավոր է եղել, որի մասին առաջին հիշատակությունները գալիս են մ.թ.ա. երրորդ դարից։

Փորձագետները պնդում են, որ տարածքում բազմաթիվ հինավուրց մշակույթներ են արմատավորված եղել, սակայն ոչ մի ճարտարապետական մնացորդ չի պահպանվել։