Մեծ Բրիտանիան հրաժարվել է այցագիր տրամադրել Գրիգորի Լեպսին

15:26 • 18.07.16

Ռուս հայտնի էստրադային երգիչ Գրիգորի Լեպսը Բաքվում ունեցած ելույթի շրջանակում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարավել են իրեն այցագիր տրամադրել:

 

«Իմ փաստաթղթերն ուսումնասիրել են 120 օր, իսկ վերջում, առանց որևէ բացատրության, մերժել են»,-ասել է Լեպսը` չցանկանալով, որևէ այլ մանրամաս հաղորդել:

 

Ինչպես հայտնում է snob.ru 2013թ. հոկտեմբերին երգչին արգելվել է մուտք գործել ԱՄՆ, քանի որ Միացյալ  Նահանգների ֆինանսների նախարարությունը երգչին ներառել է Brothers' Circle («Եղբայրական շրջապատ») մաֆիոզային  կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող անձանց ցուցակում: Հայտնի է, որ այս կազմակերպությունը մեղադրվում է Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիրկայում և ԱՄՆ-ում թմրանյութերի  տարածմամբ զբաղվելու համար:

 

ԱՄՆ-ի իշխանությունների փոխանցմամբ, Լեպս հանցախմբում կատարել է առաքիչի դեր` օրենքով գող Վլադիսլավ Լեոնտևի  կարգադրությամբ զբաղվելով  գումարի տեղափոխմամբ:

 

Ինքը` Լեպսը մաֆիայի հետ կապված լիելու լուրը հերքել է, սակայն հաստատել է, որ արդեն 30 տարի ճանաչում է Լեոնտևին:

 

 

Մեծ Բրիտանիան հրաժարվել է այցագիր տրամադրել Գրիգորի Լեպսին