Ամերիկուհին գերիրական ծաղիկներ է ստեղծում գունավոր թղթից (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում բնակվող Քեյթ Ալակրոնն այն արվեստագետներից է, ով սիրում է ստեղծագործել ինքնատիպ մեթոդներով:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, տաղանդավոր ամերիկուհին, օգտագործելով ձեռքի շնորհքն ու վառ երևակայությունը, սովորական գունավոր թուղթը վերածում է խայտաբղետ ծաղիկների:
Աղբյուրը նկատում է, որ Ալակրոնի աշխատանքները պատրաստված են այնպիսի հմտությամբ, որ ունեն գերիրական տեսք: Առաջին հայացքից դրանք հնարավոր չէ տարբերել սովորական ծաղիկներից և բույսերից։



















