Անկարայում ուժեղ պայթյուն է որոտացել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շատ ուժեղ պայթյուն է որոտացել, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին։
Ինչպես նշում է РИА Новости-ն՝ Sky News Arabia հեռուստաալիքն ուղիղ հեռարձակում է անում քաղաքից։ Հեռուստաալիքի կայքը հաղորդում է, որ քաղաքի վրա սև ծխի սյուն է բարձրացել։
Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել պետական հեռուստաընկերության շենքում։
Թուրքական Hurriyet թերթը հաղորդում է, որ միջադեպի պատճառ է հանդիսացել հրդեհը, իսկ պայթյունի մասին խոսակցությունները սկսել են համացանցում տարածվել, երբ ականատեսները դեպքի վայրում բարձրացող ծուխ են նկատել։
Նշվում է, որ Hurriyet-ը մեղադրել է արևմտյան ԶԼՄ-ներին, մասնավորապես՝ Daily Mail-ին ու Sky News-ին, չստուգված տեղեկությունների տարածման մեջ։
Միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել։










