Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից. Բակո Սահակյան

20:49 • 19.07.16

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերն են:

Այս մասին Արցախի Նախագահն ասել է  Lenta.ru-ին տված հարցազրույցում: 

«Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենագլխավորը ԼՂՀ ՊԲ մարտունակությունն է և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- հայտարարել է Սահակյանը:

Բակո Սահակյանը շեշտել է, որ լայնամասշտաբ և երկարատև պատերազմը կդառնա Հարավային Կովկասում, նաև՝ ողջ աշխարհում առավել մասշտաբային աղետի կատալիզատոր: