Անգլիայում հրաձգության հետևանքով երեք մարդ է մահացել
Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսությունում անհայտը կրակ է բացել մարդկանց վրա, ինչի արդյունքում երեք մարդ է մահացել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ հրաձիգը նույնպես մահացել է, իսկ ոստիկանությունը միջադեպը ահաբեկչական ակտ չի անվանել։
Աղբյուրը մանրամասնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Պինչբեկ-Ռոուդ թաղամասում՝ տեղական լողավազանի մոտակայքում։
«Երեք մարդ մահացու վիրավորումներ են ստացել, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործը։ Միջադեպի՝ ահաբեկչության հետ կապի մասին վկայություններ չկան ու դեռևս հայտնի չէ, թե ինչպես է մահացել հանցագործը»,- հայտնել է ոստիկանությունը։
Հաղորդվում է, որ ոստիկաններն այժմ փնտրում են միջադեպի ականատեսներին։










