Բրիտանացին արվեստի բացառիկ գործեր է ստեղծում մեխերի օգնությամբ (լուսանկարներ)

10:28 • 19.07.16

Բրիտանացի արվեստագետ Մարկուս Լևայնը ստեղծում է բացառիկ կտավներ, որոնք «նկարելու» համար տղամարդը ներկերի ու վրձինների փոխարեն կիրառում է սովորական մեխեր:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ուշագրավ կտավներից յուրաքանչյուրն ավարտին հասցնելու համար տաղանդաշատ բրիտանացուց պահանջվում են  շաբաթներ և նույնիսկ ամիսներ:

 

Աշխատանքային գործընթացի ժամանակ Լևայնն օգտագործում է հազարավոր մեխեր, որոնց ճիշտ դասավորվածության արդյունքում աչքի առաջ են հառնում մեկը մյուսից տպավորիչ արվեստի գործեր:

 

Հեղինակը նաև նշել է, որ իր աշխատանքների հիմնական թեման մարդն է: