«Սասնա ծռերի» անդամների այս քայլերը ուղղակի թուլացնում են հայոց պետականությունը. Վան Բայբուրդ
Գլխավորը Հայաստանի պետականությունն է, և «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից այս «շարժումները» ուղղակի թուլացնում են այն:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի նախկին նախագահի ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցով նախկին խորհրդական Վան Բայբուրդը` անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին:
«Այն իրավիճակում, որ կան, նկատի ունեմ՝ Ղարաբաղը, ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում, էս պայթյուններից ու Թուրքիայից հետո, նման գործողություններ են կատարվում… Ըստ իս, մարդ սպանել և այս գործողությունները՝ այս իրավիճակում սխալ եմ համարում: Թող մի քիչ մտածեն Հայաստանի պետականության մասին: Ես չգիտեմ…Նիցցա, Թուրքիա, Երևան »,-նկատեց Վան Բայբուրդը:










