Բեռլինում բեռնատար է պայթել (լուսանկարներ, տեսանյութ)

19:02 • 20.07.16

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի կենտրոնում բեռնարկղեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենա է պայթել, հաղորդում է Bild.de-ն։ Նախնական գնահատականներով՝ միջադեպն իրենից ահաբեկչական ակտ չի ներկայացնում։

 

Նշվում է, որ միջադեպի պատճառ է հանդիսացել բազմատոննայանոց բեռնատար ավտոմեքենայի ու սկուտերի բախումը, ինչի արդյունքում ասֆալտի վրա վառելիք է թափվել, որը հետո բռնկվել է։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սկուտերի վարորդը ծանր վնասվածքներով հասցվել է հիվանդանոց, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։