Թուրքմենստանն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Ղազախստանի հետ սահմանին

09:29 • 20.07.16

Թուրքմենստանի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցները Ղազախստանի հետ սահմանին, հայտնում է РИА Новости-ն:

 

«Թուրքմենստանում ուժեղացվել են սահմանին անվտանգության միջոցները, ինչի առնչությամբ հինգ օրվա ժամկետով ժամանակավորապես փակվել է մուտքը օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ժամանում են հանրապետություն հեշտացված կարգով»,- ասված է Ղազախստանի սահմանամերձ Մանգիստաուի շրջանի պետական եկամուտների դեպարտամենտի հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ալմաթիում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել չորս մարդ, այդ թվում երեք ոստիկան: Հարձակվողներից մեկը ձերբակալվել է հանցագործության վայրում: