Բրիտանիան կհրաժարվի Եվրամիությունում նախագահությունից հաջորդ տարի
Մեծ Բրիտանիան կհրաժարվի Եվրոպական խորհրդում նախագահությունից, որը պետք է ստանձներ 2017 թվականի հուլիսին, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին:
Տեղեկատվությունը հայտնի է դարձել Մեյի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի զրույցից հետո:
«Վարչապետն առաջարկել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվի խորհրդում նախագահությունից, որն այժմ նշանակաված է 2017 թվականի երկրորդ կեսին»,- ասել է Մեյը: Նրա խոսքերով՝ «առաջնահերթ կդառնան ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները»:
«Վարչապետը բացատրել է, որ մեզ հարկավոր է մարամասն պատրաստվել ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ բանակցություններին 50-րդ հոդվածը գործարկելուց առաջ: Դոնալդ Տուսկը վստահեցրել է վարչապետին, որ նա կօգնի այդ գործընթացը դարձնել հնարավորինս հարթ»,- հայտնել է Մեյի ներկայացուցիչը:










