Բելգիայում «ռումբ կրելու կասկածով» մարդու են շրջապատել

20:23 • 20.07.16

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնում ոստիկանությունը դուրս ցցված լարերով երկար վերարկու կրող տարօրինակ մարդու է շրջապատել, ինչից հետո դեպքի վայր է ժամանել սակրավորների խումբը, հաղորդում է BBC-ն։

 

Նշվում է, որ քաղաքում մի քանի փողոց է արգելափակվել, իսկ մոտակայքում գտնվող խանութներից այցելուներ են տարհանվել։ Ոստիկանության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել հետախուզել կասկածյալին, սակայն հաղորդվում է, որ իրավիճակը հսկողության տակ է գտնվում։

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտ ամսին Բրյուսելում երկու ահաբեկչական ակտ է իրականացվել, ինչի արդյունքում մահացել է 34 և վիրավորվել մոտ 200 մարդ։