Կալիֆոռնիայում փակել են լողափերը՝ կոյուղու մասշտաբային վթարի պատճառով
Կալիֆոռնիայի իշխանությունները փակել են Լոս Անջելեսից հարավ գտնվող Լոնգ-Բիչ քաղաքի բոլոր լողափերը Լոս Անջելեսում կոյուղու խողովակի վթարի պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ Խաղաղ օվկիանոս կարող էր ընկնել մինչև 9 միլիոն լիտր կոյուղաջուր:
Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Հաղորդվում է, որ վնասվել է խողովակը:
Քաղաքի իշխանությունները խոստովանում են, որ խողովակը կառուցվել է դեռ 1929 թվականին: Մոտակա երկու տարիներին պետք է սկսվեին այդ հատվածի նորոգման աշխատանքները:
Ամենալավատեսական հաշվարկներով՝ Լոնգ-Բիչի լողափերը կարող են բացվել ոչ շուտ, քան հինգշաբթի օրը:










