Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով 7 մարդ է մահացել
Չինաստանի հյուսիսային գավառներում հորդառատ անձրևները բերել են յոթ մարդու մահվան, հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Իշխանությունների տվյալներով՝ վեց մարդ մահացել է Էնշի-Տուցզյա-Մյասկոմ ինքնավար շրջանում։ Հաղորդվում է նաև մեկ անհետ կորած տեղի բնակչի մասին։ Տարերքից տուժել է 807հզ մարդ։
Եվս մեկ մարդ է մահացել Հեյբեյ գավառում, վեց տեղի բնակիչներ անհետ կորած են։ Երեք մարդ հորդառատ անձրևի պատճառով կտրված են արտաքին աշխարհից, փրկարարները փորձում են հասնել նրանց։










