9.800.000 եվրո. Ջոնի Դեփը վաճառում է իր վենետիկյան «պալատը»
Հոլիվուդյան հայտնի դերասան, երաժիշտ Ջոնի Դեփը վաճառքի է հանել 17-րդ դարի իր վենետիկյան «պալատը», որից դիտարժան տեսարան է բացվում դեպի հանրահայտ «Մեծ ջրանցքը»:
Ինչպես նշում է euromag.ru-ն, քառահարկ շինությունը կոչվում է Դոնա Սանյանտոֆետիի Պալացցո: Դրա դիմաց դերասանը պահանջում է 9.8 մլն եվրո:
Շքեղ տանը կա 7 ննջասենյակ և 9 լոգասենյակ: Իսկ պատերն ու առաստաղը զարդարված են նրբաճաշակ որմնանկարներով:
Հայտնի է, որ Դեփն այս տունը գնել է 2011թ.` դրա դիմաց վճարելով 9 մլն եվրո:










