Էկվադորում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

06:25 • 20.07.16

Էկվադորում չորեքշաբթի  5.1  մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հաղորդել է Հոնկոնգի երկրաբանական ծառայությունը։

Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանտա քաղաքից մոտ 40կմ հեռավորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։