Օլանդը հրահանգել է զինվորականների և ոստիկանության մոբիլիզացում անցկացնել Ֆրանսիայում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ երկրում սկսվում է 10 հազար զինվորականից և ոստիկանից բաղկացած օպերատիվ ռեզերվի մոբիլիզացում, հայտնում է РИА Новости-ն:
«Ես հրահանգել եմ մոբիլիզացնել երկրորդ մակարդակի օպերատիվ ռեզերվը, որը բաղկացած է նախկին զինվորականներից և ոստիկաններից»,- ասել է Օլանդը Ժանդարմերիայի ազգային ուսումնական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ:
Արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում գործում է անցած տարվա նոյեմբերից: Այն հայտարարվել է Փարիզում ահաբեկչությունների շարքից հետո: Դրա գործողության ժամկետը լրանում էր հուլիսի 26-ին, սակայն Ֆրանսիայի նախագահը վերանայել է իր որոշումը Նիցցայում նույն օրը երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 84 մարդ է զոհվել:










