Մահացել է «Սիրունիկը» ֆիլմի ռեժիսորը

10:05 • 20.07.16

Ութսուներկու տարեկանում  կյանքից հեռացել է հայտնի ամերիկյան դերասան և ռեժիսոր Գարի Մարշալը, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն` TMZ-ին հղումով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Մարշալը մահացել է թոքաբորբից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Նշվում է, որ մի քանի տարի առաջ նրա մոտ  սրտի կաթված է եղել:

 

Հավելենք, որ Մարշալի նկարահանած ամենահայտնի ու սիրված ֆիլմերից են «Սիրունիկը», «Փախչող հարսնացուն», «Սուրբ Վալենտինի օրը», «Արքայադստեր օրագրերը» և «Հին Նոր տարին»:

 

 Մահացել է «Սիրունիկը» ֆիլմի ռեժիսորը