Որևէ նորմալ մարդ չի կարող արդարացնել ուժային մեթոդները. վրաց քաղաքագետը զինված խմբի գործողությունների մասին

14:11 • 20.07.16

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն ևս Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Սասնա ծռեր» ջոկատի անդամների գործողություններին և հայտնեց, որ որևէ նորմալ մարդ չի կարող արդարացնել բռնությունը:

«Որևէ ուժային մեթոդ, առավել ևս եթե այն կարող է հանգեցնել մարդկային զոհերի, որևէ նորմալ մարդու կողմից չի կարող արդարացվել, բայց մեդալը ունի նաև մեկ այլ երես: Այն է` Հայաստանում այսօր կա հասարակության պահանջ` փոփոխությունների, բարեփոխումների, որ վերանա կոռուպցիան»,-սա վրաց փորձագետի հայացքն է` հարևան հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին:

Հարցին էլ, թե ինչպես կանդրադառնան այս գործողությունները Հայաստանի միջազգային վարկի վրա, Գելա Վասաձեն պատասխանեց. «Չեմ կարծում, որ շատ մեծ վնաս կհասցնի, քանի որ նման բաներից ոչ մի երկիր ապահովագրված չէ»: