ԻՊ-ն տեսանյութ է հրապարակել Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակված աֆղանցու մասնակցությամբ
«Իսլամական պետություն» խմբավորումը համացանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ իրենց պնդմամբ պատկերված է 17-ամյա աֆղանցի ներգաղթյալը, որը սպառնում է Գերմանիայում գնացքի վագոնում գտնվող մարդկանց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեսանյութում երիտասարդը դանակ է թափահարում և գոռում է, որ ինքը «ԻՊ-ի զինվոր է», ով պատրաստվում է նահատակ դառնալ:
Այդ նույն մարդը երկուշաբթի երեկոյան հարձակվել է Վյուրցբուրգ քաղաքում գնացքի ուղևորների վրա և կացնով վիրավորել է չորս մարդու: Նա փորձել է հարձակվել դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա, վերջիններս կրակել են նրա ուղղությամբ և սպանել:
Ինչպես պատմել են ականատեսները, գնացքում հարձակման ժամանակ 17-ամյա փախստականը բղավում էր «Ալահ Ակբար»:










