Կալանավորվել է  Հիմնադիր խորհրդարանի անդամ Խաչատուր Գիչյանը` իր բեռնատարը զինված խմբին տրամադրելու մեղադրանքով

18:22 • 20.07.16

Այսօր կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանը` իր բեռնատարը զինված խմբին տրամադրելու մեղադրանքով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց վերջինիս փաստաբան Տիգրան Սարգսյանը:

«Ըստ նախաքննության` նա մեղադրվում է հնարավոր խմբին օժանդակելու մեջ, ինչը դրսևորվում է իր տիրապետության տակ եղած բեռնատարը խմբին տրամադրելու մեջ:  Թեպետ իմ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը, ասում է, որ այն  փոխանցվել է խմբին անկախ իր կամքից: Այսինքն` իր բակից տարվել է: Ըստ որում, մեքենան  իր անունով չի հաշվառված, այլ կայանված էր իր  բակում»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատարով մտել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և պատանդ վերցրել ոստիկանների: