Պավել Մանուկյանին խնդրում եմ իմ էրեխուն տա ինձ. զինված խմբի անդամի հայր (տեսանյութ)

14:54 • 20.07.16

Այսօր Ոստիկանության հրավիրված ասուլիսին Աշոտ Ահարոնյանն ասաց, որ զինված խմբի հարազատներից մի քանիսը դիմել են իրավապահ մարմիններին՝ աջակցության համար:

Մերուժան Սողոմոնյանի հայրը  նշեց, որ իր որդին չի ճանաչում «Սասնա ծռերին»:  «Նա ոչ ծառայել է, ոչ զենք վերցրել է: Պավլիկ Մանուկյանին խնդրում եմ  իմ էրեխուն տա ինձ, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, քանի օր ա պետքարան չեմ գնացել, ինձ օգնողն ինքն  է»,- ասաց նա:

Նա կոչ արեց Պավլիկ Մանուկյանին՝ իր տղային «բրախել»: «Գոնե ինձ տեր լինելու համար... իմ էրեխան պոլիտիկայից հեռու ա»,- ասաց նա: «Խնդրում եմ խղճալով թող բաց թողնի տղայիս, թող նայի ինչ վիաճակում եմ, ճղատած փորերս, ինսուլտ տարած հաշմանդամ եմ: Պավել Մանուկյանը  պետության հետ ի՞նչ գործ ունի, ի՞նչ ուզում են անել, թող էրեխուն տան ինձ օգնի: Թող իմ երեխեն իմ առաջին ասի չեմ ուզում մնացածը ես գիտեմ ինչ կանեմ ինձ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ կապ ունի տղան «Սասնա ծռերի» հետ նա ասաց, որ նման հարցերի չի ուզում պատասխանել: Նա նաև պատմեց, որ տղայի մայրը երկրաշարժին մահացել է, տատն է խնամել տղային, բանակից ազատվել է՝ վատ տեսողության պատճառով: «Ես պռոստը իմ երեխային եմ ուզում»,- ասաց նա և նշեց, որ իրեն ոչ մեկ չի ստիպել ինչ-որ բան ասել:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խումբը մտել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին՝ չորս մարդ: Նրանց մեջ են նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: