Հունգարիայում ներգաղթյալների դեմ տեղեկատվական արշավ է սկսվել

20:39 • 20.07.16

Հունգարիայի նախարարների կաբինետն ուժեղացրել է հականերգաղթական հռետորությունը հոկտեմբերին սպասվող հանրաքվեի նախօրեին, որի ժամանակ քննարկվելու է ապօրինի ներգաղթյալների բնակեցումը դաշինքի երկրներում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։

 

Նշվում է, որ նախարարների կաբինետի կայքում հոդվածներ են հրապարակվում, որոնցում ներգաղթյալները մեղադրվում են վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի, բռնաբարությունների և այլ հանցավոր արարքների մեջ։

 

Երկրի կառավարությունը հաղորդում է, որ մոտակա շաբաթների ընթացքում տեղեկատվությունը հրապարակվելու է լրատվամիջոցներում, հեռարձակվելու է հեռուստատեսությամբ ու ցուցադրվելու է գովազդային վահանակների վրա։