Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում երեք մարդ է մահացել

06:59 • 20.07.16

Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով երեք մարդ զոհվել, գրեթե 3,1 հզ-ը հոսպիտալացվել է, հաղորդում է RIA.ru-ն։

Նախորդ շաբաթվա համեմատ տապը թուլացել է, ինչի շնորհիվ տոժողների և հոսպիտալացվածների թիվը նվազել է։

Ճապոնիայում շոգ եղանակը ուղեկցվում է մարդկանց մոտ ջերմային հարվածներով։  Ամենից հաճախ դրա պատճառով տուժում են տարեց մարդիկ և երեխաները։