«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել  է. ԱԱԾ

13:53 • 20.07.16

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել  է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից:

Ավելի վաղ «Նոր Հայաստան» միությունից հայտարարել էին, որ ԱԱԾ-ից ներկայացել են աշխատակիցներ ու խուզարկել Կարո Եղնուկյանի բնակարանը:

Թե ո՞րն է ձերբակալության պատճառը, ԱԱԾ-ից չհայտնեցին, միայն հաստատեցին ձերբակալության հանգամանքը: