Լեդի Գագան և Թեյլոր Քիննին բաժանվել են. (լուսանկարներ)
Դեռ մի քանի ամիս առաջ Լեդի Գագայից և Թեյլոր Քիննից ավելի ներդաշնակ զույգ հնարավոր չէր պատկերացնել։ Երգչուհին և դերասանը չեն ամաչել հանրության առաջ ցուցադրել ջերմ զգացմունքները ու բազմիցս հայտարարել են, որ իրար շատ լավ են հասկանում։ Ավելի, արդեն տարուց ավել զույգը պլանավորում էր հարսանիքը, իսկ նշանադրությունը կայացել է 2015թ-ի փետրիվարին։ Նախատեսվում էր, որ արարողությունն իր շքեղությամբ ոչնչով չպետք է զիջեր նշանադրության 8 կարատանոց մատանուն, որի արժողությունը գնահատվում էր նվազագույնը 500 մլն դոլար։
Սակայն, վերջերս զույգը առաջիկա հարսանիքի մասին ավելի ու ավելի քիչ էր խոսում։ Լրատվամիջոցները հղում անելով զույգի ընկերներին, տեղեկացնում էին, որ Լեդի Գագան առաջին հերթին ցանկանում է մայրիկ դառնալ, իսկ հետո նոր հարսանիք անել։ Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում։ Երգչուհու և դերասանի 5-ամյա սիրավեպը ավարտվել է։ Նախկին սիրեցյալները դադարել են միասին ներկայանալ միջոցառումներին։ Բացի այդ, նախորդ շաբաթ պապարացիների արած լուսանկարներում երևում է, որ Լեդի Գագան այլևս չի կրում նշանադրության մատանին։












