Պեկինի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 100 չվերթ

11:12 • 20.07.16

Չինաստանի մայրաքաղաքի «Շոուդու» միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել առնվազն 102 չվերթի ժամանումը և թռիչքը: Այդ մասին են վկայում առցանց ժամատախտակի տվյալները, գրում է РИА Новости-ն:

 

Հուլիսի 20-ի կեսգիշերից սկսյալ՝ չեղյալ է հայտարարվել 15 չվերթի թռիչքը: Դրանց մեծ մասը եղել են ներքին չվերթներ: 87 չվերթների ժամանումը նույնպես չեղյալ է հայտարարվել՝ սկսած այդ ժամանակից:

 

Չորեքշաբթի օրը Պեկինի օդերևութաբանական վարչությունը հայտարարել է վատ եղանակային պայմանների պատճառով վտանգի «դեղին» մակարդակի մասին: