Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 380 կրակոց, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից 45 անգամ. ԼՂՀ ՊՆ

09:57 • 20.07.16

Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 22 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 380 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 45 անգամ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: