Պուտինը և Էրդողանը կհանդիպեն օգոստոսի առաջին տասնօրյակում. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի առաջին տասնօրյակում՝ ռուսական քաղաքներից մեկում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն:
«Իսկապես, այժմ դիվանագիտական ճանապարհով պատրաստվում ու մշակվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումը կկայանա օգոստոսի առաջին տասնօրյակում, դա կլինի Ռուսաստանի Դաշնությունում, բայց քաղաքը և ամսաթիվը դեռ հստակեցվում է»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ հանդիպումն անց է կացվելու Բաքվում:
«Բաքվում կանցկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- նշել է Դմիտրի Պեսկովը:










